Ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե չլիներ քրիստոնեությունը:
Երևի լիներ ավելի դաժան, թույլի նկատմամբ է՛լ ավելի անողոք:
Կապրեինք եսիմ որ թվականին:
Հաստատ չէր լինի Նարեկացին: Կխոսեինք մի քիչ այլ լեզվով:
Ռենեսանս չէր լինի:
Բուրգունդիայի նկարիչներն էլ չէին լինի:
Ծանոթ չէինք լինի ո՛չ վան Էյկի, ո՛չ Բոսխի և ոչ էլ վան դեր Վեյդենի հետ:
Լեոնարդոն չէր նկարի իր «Ջոկոնդան», «Խորհրդավոր ընթրիքը», Միքելանջելոն չէր քանդակի իր գլուխգործոց «Պիետան»:
Բախին լսած չէինք լինի,Դոստոևսկին էլ չէր գրի ու Իվան Կարամազովի շուրթերով չէր պատմի՝ Մեծն ինկվիզիտորի մասին շեդևրը:
Ամեն ինչ կլիներ այլ:
«Օրենքի առաջ բոլորը հավասար են»,-թեկուզ ֆորմալ նորմը չէր գրվի երկրների սահմանադրություններում, բժշկական անվճար օգնություն դժվար թե կարողանային մարդիկ ստանալ այս մասշտաբներով:
Կյանքն առանց Քրիստոս ուրիշ կլիներ:
Մռա՜յլ, անհու՜յս:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ